Բաղդադում կողոպտել են պետական բանկը. կան զոհեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 28, 2009 15:37

13Բաղդադում պետական բանկի զինված կողոպտման ընթացքում հարձակվողների հետ փոխհրաձգության հետևանքով զոհվել են Իրաքի անվտանգության ծառայությունների 8 աշխատակիցները:

Ոստիկանության հաղորդումների համաձայն` հարձակումը կատարվել է Իրաքի մայրաքաղաքի կենտրոնում` շիաբնակ Էլ Կարրադա շրջանում: Պատահածի մանրամասները դեռ ճշտված չեն:

Ինչպես նշում են իրաքյան անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները, այսօրինակ հարձակումներ կազմակերպող հանցավոր խմբավորումները հաճախ կապված են լինում հակակառավարական զինված կազմավորումների հետ:

Դիտվել է 944 անգամ:
Print Friendly

Leave a Reply