ԵԽԽՎ-ում քննարկում են Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչիի գործունեությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 16, 2010 14:22

Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական Վեհաժողովը այսօր հրապարակում է Կոսովոյի իրադրության շուրջ տվյալները: Հաշվետվությունը ներկայացնում է Դիք Մարտին` ԵԱՀԿ մարդու իրավունքների հանձնաժողովի անդամը: Գլխավոր թեման Կոսովոյի Հանրապետության վարչապետ Հաշիմ Թաչիի գործունեությունն է: Երկամյա հետաքննությունների տվյալներով` Հաշիմ Թաչին Կոսովոյի մաֆիայի կնքահայրն է համարվում: Նա բազում տարիներ ղեկավարել է հանցավոր խմբավորումը .հաշվետվուևթյան մեջ այն կոչվում է «Դրենիցյան»` Դրենիցա դաշտավայրի անունով: Այլ հանցագործություններից բացի` նա զբաղվել է զենքի, թմրադեղերի,մարդու օրգանների առևտրով: Ըստ որում` զոհ են դարձել սերբ խաղաղ բնակիչները : Կոսովոյի կառավարությունը այս տվյալները հիմնովին հերքում է:

Դիտվել է 1123 անգամ:
Print Friendly

Leave a Reply