Պետբյուջեից տրամադրված 1 մլրդ դրամով հաշմանդամներին անվճար կտրամադրվեն պրոթեզներ ու պարագաներ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 28, 2009 15:32

ymbol-vectorՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ նախորդ տարվա 50-ի փոխարեն այս տարի 100 հաշմանդամի կտրամադրվեն աչքի պրոթեզներ:

Նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Կարմեն Պետրոսյանը «Արմենպրես»-ին տեղեկացրել է, որ հաշմանդամների գրանցման գործընթացն ավարտվել է, և հունիսին 20 հաշմանդամի համար արդեն ձեռք են բերվել աչքի պրոթեզներ:

«Հնարավոր է` այս տարի  գրանցված ոչ բոլոր հաշմանդամներին աչքի պրոթեզներ տրամադրվեն, քանի որ նախորդ տարվա հաշվառվածներից դեռ կան մարդիկ, ովքեր չեն ստացել: Այս տարի դիմած հաշմանդամների թիվը մեծ է»-ասել է Պետրոսյանը և ավելացրել, որ արդեն մեկնարկել է «Ձայնաստեղծ սարքերի ձեռքբերում» ծրագիրը, որի շրջանակներում այս տարի լսողության խնդիրներ ունեցող հաշմանդամ մարդկանց կտրամադրվեն 120 նման սարքավորումներ` նախորդ տարվա 100-ի փոխարեն: Պետրոսյանի խոսքով` 25 ձայնաստեղծ սարքեր արդեն տրամադրվել են:

Ընթացիկ տարում նախարարությունը հաշմանդամներին անվճար հատկացրել է 7.718 պրոթեզաօրթոպեդիկ, վերականգնողական պարագա, այդ թվում` 1044 օրթոպեդիկ կոշիկ, 741 լսողական սարք, 588 հենակ, 443 ստորին վերջույթի պրոթեզ, 308 սեղմիրան, 247 հաշմանդամի սայլակ և այլն:

Նշված ծրագրերն իրականացնելու համար 2009թ. պետական բյուջեով տրամադրվել է շուրջ 1 մլրդ դրամ` նախորդ տարվա 867.5 մլն-ի փոխարեն:

Դիտվել է 1275 անգամ:
Print Friendly

Leave a Reply