«ԱԼՄ»-ն և «Ա1+»-ը եթեր չեն ունենա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 16, 2010 14:16

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը հրապարակել է թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի հեռարձակում իրականացնելու մրցույթի արդյունքները:

Ըստ իրականացված քվեարկության եթեր չեն  ունենա երկու ընկերություններ: «Ա1+»-ը պարտվել է նույն հաճախականության համար պայքարող «Արմնյուզին», իսկ «ԱԼՄ» և «Երևան» հեռուստաընկերությունների մրցապայքարում հաղթել է «Երևան»-ը:

«Ա1+»-ը,  որ արդեն 8 տարի է, զրկված է եթերից,  13-րդ անգամ էր մասնակցում հեռուստահեռարձակման լիցենզավորման մրցույթին:

Ընկերությունը քվերակության ժամանակ ստացել է 2 միավոր, իսկ մրցակից «Արմնյուզը»` 44:

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը հայտարարել է, որ «Ա1+» հեռուստաընկերությունը մրցույթին մասնակցելու համար ներկայացրած փաստաթղթերում և  հայտում կեղծ փաստաթղթեր է ներկայացրել, ինչով և պայմանավորված է քվեարկության արդյունքը:

«Բիզնես ծրագրում առկա կեղծիքները վկայում են, որ ընկերությունը հնարավորություն չունի իրականացնելու իր ծրագիրը։ Ընկերությունը նախատեսում է միջոցների ներգրավում, որը, փաստորեն, չունի»,- ասել  է Ամալյանը։

Դիտվել է 860 անգամ:
Print Friendly

Leave a Reply