Վրաստանում ԵՄ երկրների դիտորդները կման ևս մեկ տարի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 28, 2009 14:47

eu-flagՄինչև 2010 թ.  սեպտեմբերի 14-ը ԵՄ երկրների` Վրաստանում գործող դիտորդների մանդատը երկարաձգվել է մեկ տարով: Որոշումը նշված է Վրաստանի վերաբերյալ Եվրամիության Խորհրդի ամփոփիչ հայտարարության տեքստում, որն ընդունվել է հանրակցության 27 երկրների արտգործնախարարների հանդիպմանը: Նրանք «խորը ափսոսանք» են հայտնել այն կապակցությամբ, որ դիտորդները Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածք մտնելու հնարավորություն չունեն, թեև իրենց մանդատը «ընդգրկում է Վրաստանի ամբողջ տարածքը»:

Իսկ ԱՄՆ-ի և Թուրքիայի ներկայացուցիչներին ընդունելու` Թբիլիսիի ցանկության մասին ամփոփիչ հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա:

Վրաստանի խորհրդարանի ղեկավար Դավիթ Բաքրաձեն էլ շատ կարևոր է համարել Վրաստանում գործող Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը: «Շատ կարևոր է մանդատի երկարաձգումը. Եվրամիության առաքելությունն այսօր տեղում միջազգային ամենագործուն տարրն է Ռուսաստանի կողմից` ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի առաքելությունների մանդատների արգելափակումից հետո: Դա մեր կողմի համար որոշակի երաշխիք է, որ Ռուսաստանը ենթատեքստ ու առիթ չի ունենա` մտածելու որևիցե նոր ռազմական ագրեսիայի կամ լայնածավալ ռազմական գործողությունների մասին»,- ասել է Բաքրաձեն, ում հուլիսի 17-ի հրամանագրով Վրաստանի խորհրդարանում 75 աշխատակիցներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Միևնույն ժամանակ հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմնում փակվել է 8 բաժին:

Դիտվել է 1068 անգամ:
Print Friendly

Leave a Reply