«Մավի Մարմարա» նավը վերադառնում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 16, 2010 13:14

Ավելի քան 6 ամիս անց այն իրողությունից հետո, երբ թուրքական «Մավի Մարմարա» նավը մայիսի 31-ին ջանում էր ճեղքել Գազայի Հատվածի ծովային շրջափակումը, վերադառնում է Ստամբուլ: Այդ մասին տեղեկացնում են պաղեստինյան տեղեկատվության մոնիթորինգի կայքէջը: Նավի վերադառնալու պատվին կազմակերպվել է տոնական հանդիսություն, որի ընթացքում  հանդես կգան թուրքական և միջազգային քաղաքական գործիչները, ակտիվիստները, նավի ուղևորները: Հիշեցնենք, որ  Գազայի Հատվածի շրջափակման պայմանները խախտելու համար նավը գրոհով վերցրին իսրայելական հատուկ նշանակության ջոկատայինները:

Դիտվել է 946 անգամ:
Print Friendly

Leave a Reply