Ուսանողական ըմբոստացումներ Թուրքիայում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 16, 2010 13:03
21 ուսանող չորեքշաբթի կալանավորվել է Անկարայում:Սա սաստիկ զայրացրել է նրանց ընկերներին:Մի քանի հարյուր ուսանողներ գրոհել են Մերձավորարևելյան տեխնիկական համալսարանի շենքի վրա: Այդ պահին կոլոքվիումին մասնակցում էր վարչապետ Էրդողանը: Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները հարկադրված արցունքաբեր գազ են կիրառել նրանց նկատմամբ: Դեկտեմբերի 4-ին թուրքական ոստիկանությունը ցրել է Ստամբուլի ցույցերը: Ուժի կիրառման հետևանքով հղի ուսանողուհիներից մեկը վիժել է: Ուսանողների ըմբոստացումները չեն դադարում, քանի դեռ 15 ամիս բանտարկության են դատապարտվել նրանց 18 ընկերները`2008 թվականին չթույլատրված ցույցերին մասնակցելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
