Ալ Ղաիդան ահաբեկչություններ է ծրագրում Եվրոպայում և ԱՄՆ-ում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 16, 2010 12:41

Ալ Ղաիդայի գրոհայինները նախատեսել են ահաբեկչություններ ԱՄՆ-ում և Եվրոպայում Ծննդյան տոներին: Այդ մասին տեղեկացրել են Իրաքի ներքին գործերի նախարարությունում: Նախապատրաստվող ահաբեկչության մասին ցուցմունքներ տվել են ծայրահեղական խմբավորումների մի քանի ակտիվիստներ, որոնք ձերբակալվել են Իրաքի տարածքում: Իրաքի տարածքում գործող այս խմբավորումը Ալ Ղաիդայի ահաբեկչական ցանցի բազմաթիվ կազմակերևպություններից մեկն է, որը  հրահանգներ է ստանում «Ալ Ղաիդայի» ղեկավարությունից: Իրաքի ներքին գործերի և արտաքին գործերի նախարարությունների տեղեկատվությամբ` Բաղդադը  իրազեկել է Ինտերպոլին, ԱՄն-ի և եվրոպական երկրների իշխանություններին` հնարավոր ահաբեկչությունների մասին : Ալ Ղաիդայի թիրախներից մեկը Դանիան է: Իրաքի հատուկ ծառայությունները լրացուցիչ տեղեկություններ են հաղորդել այդ առումով: Վերջին 2 շաբաթվա ընթացքում Իրաքում գործողությունների հետևանքով կալանավորվել է 70 ծայրահեղական: Երկրի ներքին գործերի նախարար Ջավադ Քարիմ ալ Բուլանիի խոսքով`ցուցմունքներ տվողներից մեկը Թունիսի քաղաքացի է:

Դիտվել է 1270 անգամ:
Print Friendly

Leave a Reply