ԱՄՆ-ի սենատը քվեարկել է հարձակողական զենքի կրճատման համաձայնագրի շուրջ բանավեճերի մեկնարկի մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 16, 2010 12:18

ԱՄՆ-ի սենատը քվեարկել է հարձակողական զենքի կրճատման համաձայնագրի շուրջ բանավեճերի մեկնարկի մասին, որը ստորագրել են  Ռուսաստանը և ԱՄՆ-ն այս տարի ապրիլին: Սպիտակ տունը կոչ է արել չձգձգել համաձայնագրի վավերացման ընթացակարգը և վավերացնել մինչ Ծննդյան տոները: Հավանության համար անհրաժեշտ է 67 սենատորի ձայն: Ըստ որում `դեմոկրատները հանրապետականների 9 ձայնի կարիք ունեն: Եվ նրանք հաստատում են, որ կարող են անհրաժեշտ աջակցությունը ապահովել

Ի դեպ, հանրապետականները նախատեսում են համաձայնագրի մի քանի ուղղումներ: Մասնավորապես` նրանք համաձայնագրի ներածական մասից առջարկում են հանել ռազմավարական հարձակողական և պաշտպանական զենքերի փոխադարձ կապի վկայակոչումը: Հանրապետականներին վրդովեցնում է նաև հինգերորդ հոդվածը, որը նրանց կարծիքով` իրավաբանորեն սահմանափակում է ԱՄՆ-ի հնարավորությունները հակահրթիռային պաշտպանության համակարգի ոլորտում: Թե ինչքան ժամանակ կխլեն բանավեճերը` հայտնի չէ: Սակայն Օբամայի վարչակազմը համոզված է, որ եթե չվավերացնեն համաձայնագիրը մինչև տարեվերջ` երկրի ազգային անվտանգությունը կհայտնվի սպառնալիքի տակ, իսկ Ռուսաստանի հետ համագործակցությունը սպառազինությունների բնագավառում կթուլանա:

Դիտվել է 1135 անգամ:
Print Friendly

Leave a Reply