Սարկոզին հիվանդանոցից դուրս է գրվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 28, 2009 13:19

Բրիտանական «The Daily Telegraph»-ի հավաստմամբ` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` կիրակիր օրը վատ զգալու պատճառը կարող էր լինել չափից դուրս «խիստ» սննդակարգը:

Կիրակի Սարկոզին Վերսալի մոտակայքում վազքի ժամանակ իրեն վատ էր զգացել, ինչի պատճառով տեղափոխել էր «Val de Grace» ռազմական հոսպիտալ:

Երեկ Ֆրանսիայի նախագահը դուրս է գրվել հիվանդանոցից: Պաշտոնական վարկածով` հետազոտությունները ցույց են տվել, որ Սարկոզին ամենայն հավանականությամբ նյարդային հոգնածություն ունի:

Սրտի հետ կապված խնդիրներ, ըստ տեղեկությունների, նրա մոտ չեն հայտնաբերվել:

The Daily Telegraph
Լուսանկարը` AFP

Դիտվել է 820 անգամ:
Print Friendly

Leave a Reply