Նեպալում աղետի է ենթարկվել ինքնաթիռը. 22 մարդ զոհվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 16, 2010 11:20

Նեպալի արևելքում աղետի է ենթարկվել ոչ մեծ ինքնաթիռը, որում կար 22 մարդ: ԻՏԱՌ_ ՏԱՍՍ-Ի տեղեկատվությամբ`բոլորը զոհվել են: Tara Air օդագնացության ընկերության Twin Otter տիպի ինքնաթիռը երեքշաբթի թռել է Լամիդանդա օդակայանից և ուղևորվել է երկրի մայրաքաղաք Կատմանդու: Ինքնաթիռում 19-ը ուղևորներ էին, երկուսը` օդաչուներ, մեկը` ստյուարդուհի: Հայտնի է, որ ուղևորները բոլորը ուխտագնացներ էին. Նրանք գնում էին Շիվային երկրպագելու: Թռիչքից շատ չանցած` գործակարգավարները կորցրել են կապը ինքնաթիռի հետ: «

Որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է, որ ինքնաթիռը  աղետի է ենթարկվել  Հիմալայների  նախալեռնային շրջանում: Ինքնաթիռը մի քանի մասի է բաժանվել, բոլորը զոհվել են»,- ասել է փրկարարների ներկայացուցիչ Դիմլեշ Լալ Կարնան:

Tara Air օդագնացության ընկերության ծանուցմամբ` ուղևորները նեպալցիներ էին, նրանցից մեկը  ամերիկացի էր:

Դիտվել է 1100 անգամ:
Print Friendly

Leave a Reply