Մոսկվայի հուզումները. կալանավորվել է 1300 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 16, 2010 11:02

Մոսկվայի տարբեր շրջաններում նախօրեին, ինչպես ակնկալվում էր, ազգային հողի վրա ընդհարումներ են տեղի ունեցել: Զանգվածային անկարգություններից հաջողվել է խուսափել: Մահվան դեպքեր չենգրանցվել, սակայն թե ազգայնականների, թե Հյուսիսային Կովկասից ներգաղթողների  շրջանում կան տուժածներ: Նախնական տվյալներով` բժշկական ծառայություններին դիմել է 30 մարդ:  Պաշտոնական տվյալներով` ոստիկանությունը կալանավորել է ավելի քան 1300 մարդու: Նրանցից առգրավվել են դանակներ, բեյսբոլի  զարկիչներ, վնասող զենքեր, մուրճեր և նույնիսկ` կացիններ: Twitter կայքէջի միկրոբլոգներում ազգայնականները հայտարարել են, թե հաղթանակը իրենց կողմն է: Կովկասցիները իրենց հերթին հայտարարել են, թե դեկտեմբերի 15-ին ապացուցել են, որ Կովկասը միավորված է  և կովկասցիները մեծ մի ընտանիք են: Ֆանատներից մեկը խոստացել է, որ փողոց կարող են դուրս գալ թե 20 հազար, թե 50 հազար մարդ:

Դիտվել է 1386 անգամ:
Print Friendly

Leave a Reply