Շահագործման են հանձնվել Ստեփանակերտի ջրամատակարարման 8-րդ գոտու ենթակառուցվածքները

Պաշտոնական, Օրվա լուր | | December 16, 2010 10:38

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը երեկ  մասնակցել է Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման 8-րդ գոտու ենթակառուցվածքների շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությանը:
Երկրի ղեկավարը կարեւոր է համարել շուրջօրյա ջրամատակարարման ապահովումը՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ աշխատանքները կկրեն շարունակական բնույթ:
Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է 1874 անգամ:
Print Friendly

Leave a Reply