Բժիշկներին հաջողվել է փրկել 16-ամյա Բագրատ Ասատրյանին, ում Կրասնոդարում դանակի 12 հարված էին հասցրել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 16, 2010 2:41

Ռուսաստանի Կրասնոդարի մարզում դեկտեմբերի 13-ին հարձակման ենթարկված 16-ամյա Բագրատ Ասատրյանը գիտակցության է եկել: Այդ մասին Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթին հայտնել է նրա հայրը՝ Սամվել Ասատրյանը: Քննիչը դեռ չի հարցաքննել հայ պատանուն:

Ըստ պարբերականի, դեկտեմբերի 13-ին, ժամը 19-ի սահմաններում, Կրասնոդարի կենտրոնական փողոցում Բագրատը զբոսնելիս է եղել ընկերների հետ:

Հարձակումը կատարել են 15-20 երիտասարդներ: Հային առանձնացնելով ընկերախմբից, ծեծել էին մահակներով, իսկ արդեն գետնին ընկած վիճակում դանակի 12 հարված հասցրել: Բագրատին հանգիստ են թողել, միայն երբ նա մեռած է ձեւացել:

Երեխային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, ոստիկանությունը որոնում է  հանցագործներին:

NEWS.am

Դիտվել է 1816 անգամ:
Print Friendly

Leave a Reply