Մոսկվայում ձերբակալվել է շուրջ1000մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 16, 2010 2:22

Երեւանի ժամանակով 20:00-ի տվյալներով, Մոսկվայում զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձի կասկածանքով ձերբակալվել է շուրջ 1000մարդ. ոմանց մոտից առգրավվել են գազային ատրճանակներ ու սառը զենք: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել են Մոսկվայի ՆԳ գլխավոր վարչությունից:

Ձերբակալվածներից մեկը զանգվածային անկարգությունների ժամադրավայր էր ժամանել ինքնաշեն զրահաբաճկոնով (պատրաստված մետաղադրամներից), մեկ ուրիշն էլ ձեռքին սամուրայի թուր է ունեցել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին ինտերնետում տեղեկություն է հայտնվել, որ Մոսկվայում չարտոնված ակցիա եւ անկարգություններ են պատրաստում նրանք, ովքեր նմանատիպ ակցիա էին կազմակերպել դեկտեմբերի 11-ին Մանեժնայա հրապարակում: Այդ օրը տուժել էր 30 մարդ:

Այսօր միայն մետրոյի «Կիեւսկայա» կայարանում ձերբակալվել է 60 մարդ, ում մոտից առգրավվել են գազային ատրճանակներ, մահակներ, սառը զենք, երկաթե ձողեր եւ սամուրայի թուր:

Ինպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին» «Եվրոպական» առեւտրի կենտրոնի մոտ ձերբակալությունները շարունակվում են:

Դիտվել է 1342 անգամ:
Print Friendly

Leave a Reply