Արդարադատության նախարարի ամենահավանական թեկնածուն Հրայր Թովմասյանն է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 16, 2010 1:50
NEWS.am-ի հավաստի տեղեկություններով Հայաստանի արդարադատության նախարարի ամենահավանական թեկնածուն իրավաբան, սահմանադրագետ Հրայր Թովմասյանն է։ Ավելին, ամենայն հավանականությամբ, նրա նշանակման մասին կհայտարավի արդեն վաղը՝ դեկտեմբերի 16-ին։
Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարի թափուր պաշտոնի հավանական թեկնածուների շարքում նշվում էին նաեւ ՀՀ նախագահի խորհրդական Գեւորգ Կոստանյանի եւ Արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանի անունները։
Նշենք, որ Հրայր Թովմասյանը ներկայումս Տեխնիկական համագործակցության սահմանափակ պատասխանատվությամբ գերմանական ընկերության (GTZ) ծրագրերի իրավախորհրդատուն է։






Facebook
Tweet This
Email This Post
