Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը կամուսնանան հինդուիզմի բոլոր կանոններով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 16, 2010 1:41
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը վերջապես որոշել են օրինականացնել իրենց համատեղ կյանքը:Հնդկական Ջոդխպուր քաղաքում նախատեսված ամուսնական արարողությունը տեղի կունենա Ամանորից առաջ և կանցնի հինդուիզմի բոլոր կանոններով:Աստղային զույգը դավանում է հինդուիզմ ու այժմ զբաղվում է սիդխա-յոգայով: Օրական երկու ժամ նրանք կարդում են հատուկ գրքեր, որոնք ամրապնդում են նրանց սերը և զույգին նվիրել է «քավորը»` 84 ամյա գուրու Ռամ Լալ Սիյանգը:Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին միշտ նշել են, թե ամուսնությունը սիրո ձևական ու նաև ավելորդ կողմն է, սակայն այժմ ստիպված են տեղիք տալ իրենց կարծիքին ու զավակների հորդորներին:Դերասանուհու համար Բրեդ Փիթի հետ ամուսնությունը երրորդն է:Նա արդեն պաշտոնապես եղել է Ջոնի Լի Միլլերի և Բիլի Բոբ Տորնտոնի կինը. վերջինից նա բաժանվել է 2003-ին:Իսկ Բրեդ Փիթն ամուսնացած էր Ջենիֆեր Էնիստոնի հետ, որի հետ ամուսնալուծվել է 2005-ին` Անջելինա Ջոլիի հետ ունեցած սիրավեպի պատճառով:






Facebook
Tweet This
Email This Post
