Կյանքից հեռացել է դեսպան Ռիչարդ Հոլբրուքը
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | December 15, 2010 20:01
Դեսպան Հոլբրուքի հիշատակին հինգշաբթի և ուրբաթ օրերին ժամը 10:00-ից մինչև 17:00 Երևանում ԱՄՆ դեսպանությունում կլինի ցավակցությունների գիրք, որտեղ իրենց գրառումները կարող են թողնել բոլոր ցանկացողները: Դեսպան Հոլբրուքը ամերիկյան բարձրաստիճան դիվանագետներից մեկն է, ով աչքի է ընկել իր խաղաղարար գործունեությամբ ու Բոսնիայի խաղաղ բանակցային կարգավորման հարցում ունեցած իր ներդրմամբ: 2009թ. հունվարի 22-ին դեսպան Հոլբրուքը նշանակվել է Պակիստանի և Աֆղանստանի հարցերով հատուկ խորհրդական` աշխատելով նախագահ Օբամայի ու պետքարտուղար Քլինթոնի ղեկավարության ներքո: Այս պաշտոնում նա ծառայեց մինչև իր մահը` 2010թ. դեկտեմբերի 13-ը:
Նախագահ Օբաման բնութագրում է դեսպան Հոլբրուքին որպես «իրապես բացառիկ գործիչ, որին միշտ կհիշենք իր անխոնջ դիվանագիտության, երկրի հանդեպ տածած սիրո և խաղաղությանը հետամուտ լինելու համար»: Ըստ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ի դեմս դեսպան Հոլբրուքի «Ամերիկան կորցրել է կարկառուն մարտիկի և հանրային ծառայության մեծ նվիրյալի»:






Facebook
Tweet This
Email This Post
