Իսպանիայում անտառային հրդեհները հանգեցրել են զանգվածային տարհանման
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 28, 2009 13:14
Իսպանիայի արևմուտքում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով մոտ 500 հոգի է տարհանվել: Հրշեջներին հաջողվել է կիրակի օրը տեղայնացել կրակը, սակայն երկուշաբթի այն նոր ուժով է բռնկվել:
Հրդեհը տարածվել է մոտ 500 հա տարածության վրա: Հրդեհների վերսկսման պատճառը, տեղի իշխանությունների տվյալներով, ուժգնացած քամիներն են:
Երկուշաբթի օրվա դրությամբ հրդեհների բռնկման և վերսկսման վտանգից դրդված` բարձր զգոնություն է պահպանվում Իսպանիայի 24 գավառներում` հատկապես Անդալուզիայում, ուր Ցելսիուսի սանդղակով 40 աստիճան ջերմաստիճան է ակնկալվում:
AFP գործակալություն
Լուսանկարը` AP






Facebook
Tweet This
Email This Post
