Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գինտս Ապալսը

Պաշտոնական, Օրվա լուր | | December 15, 2010 18:44

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գինտս Ապալսը (նստավայրը Վիեննա):

Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին, մաղթել ակտիվ ու արդյունավետ աշխատանք և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարման ժամանակահատվածում հայ-լատվիական հարաբերությունները կշարունակեն զարգանալ:

«Հայաստանը և Լատվիան ընդհանուր մոտեցումներ ու դիրքորոշումներ ունեն շատ հարցերում:

Իմ երկիրը վճռական է աջակցություն ցուցաբերել Հայաստանին` ԵՄ-ի հետ համագործակցության, ծրագրերի իրականացման գործընթացում և պատրաստակամ է կիսելու իր մեկ տասնամյակից ավելի փորձը»,-ասել է Լատվիայի դեսպանը:

Դեսպան Գինտս Ապալսը վերահաստատել է 2011թ. Սերժ Սարգսյանի Լատվիա այցելելու Նախագահ Վալդիս Զատլերսի հրավերը, ինչը շնորհակալությամբ է ընդունվել Նախագահ Սարգսյանի կողմից:-

Դիտվել է 1763 անգամ:
Print Friendly

Leave a Reply