Ռոք համերգաշար. «Դորիանս»-ի ելույթը հաջողվեց, հերթը «Էմփիրեյ»-ինն է

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 28, 2009 14:23

Մեջտեղում`«Էմփիրեյ» խմբի մենակատար Սարգիս Մանուկյան, աջից`«32 ատամ» ակումբի գեղարվեստական ղեկավար Վահագն Գրիգորյան

Հուլիսի 31-ին «32 ատամ» ակումբում կկայանա «Էմփիրեյ» խմբի մենահամերգը:
Խմբի մենակատար Սարգիս Մանուկյանն ասում է, որ սա իրենց առաջին ակումբային մենահամերգն է:

Հուլիսի 25-ին տեղի ունեցավ «Դորիանս» խմբի մենահամերգը: «32 ատամ» ակումբի գեղարվեստական ղեկավար Վահագն Գրիգորյանն ասում է, որ մենահամերգը հաջողվել է, և այդ հաջող ելույթը հիմք է տալիս ենթադրելու, որ հայկական ռոքը ճիշտ ուղի է բռնել:

«Էմփիրեյ»-ը, ի տարբերություն «Դորիանս»-ի, մեծամասամբ կատարում է հայալեզու ռոք:

«Հայաստանում մենահամերգ կազմակերպելը դժվար է, իսկ հավաքական համերգների մենք չենք մասնակցում, որովհետև կենդանի չեն երգում այդ համերգներին»,- ասում է Մանուկյանը:

Սեպտեմբերին ԱՄՆ-ում տեղի կունենա համերգ, որին պատրաստվում է մասնակցել նաև «Էմփիրեյը»: «Շատ դժվար է դուրս գալ միջազգային ասպարեզ, սակայն այդ համերգի շնորհիվ հուսով ենք գտնել նոր ծանոթություններ, նաև համագործակցություն` նոր պրոդյուսերի հետ»,-ասում է Մանուկյանը:

Ակումբային մենահամերգին «Էմփիրեյը» հանդես կգա նոր ձայնասկավառակի (լույս է տեսել մայիսին), ինչպես նաև հանդիսատեսին սիրելի ավելի հին երգերով:

Համերգը տեղի կունենա Պուշկին 3 հասցեում: «32 ատամ» ակումբում տեղի են ունեցել նաև Արամ MP3-ի, «Ռեինկարնացիա» խմբի համերգները:

Տոմսերի արժեքը 3000-6000 դրամ է:

Դիտվել է 1385 անգամ:
Print Friendly

Leave a Reply