Ալեքսանդր Իսկանդարյան. «Շատ քիչ թվով հայեր կվերադառնան Հայաստան»
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | Աննա Մուրադյան | December 15, 2010 17:00
Մոսկվայի Մանեժնի հրապարակում՝ կազմակերպված ծեծուջարդի երևույթը՝ ըստ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի՝ նոր երևույթ չէ. այն եղել է նաև 2002թ..«Հակակովկասյան տրամադրությունների ռեալ շրջադարձը եղել է շատ ավելի շուտ»:
Քաղաքագետի գնահատմամբ դա երկու պրոցեսների արդյունք է՝ ազգայնականության ձևավորում և սևաֆոբիա:
«Ռուսաստնում արդեն ձևավորվել է կազմակերպված ազգայնական ստվերային քաղաքական ուժեր, որոնց կարելի է անվանել նացիստական և, որոնք արդեն ենթամշակույթ չեն,- ասաց նա,- և կովկասաֆոբիայի տարածումը, որը ես անվանում եմ սևաֆոբիա, որովհետև այն ուղղված է ոչ միայն կովկասյան ծագմամբ մարդկան դեմ, այլ ընդգրկում է ուզբեկից մինչև մոլդովացի»:
Իսկանդարյանն ասում է, որ ջարդերի տեսանյութերը դիտելիս՝ արձանագրել է միլիցիոներների հանդուրժողական վերաբերմունքը անկարգություններ անողների և ջարդարարների նկատմամբ:
«Այդ միտումը վտանգավոր է՝ այն տանում է հասարակական տրամադրությունների մասսայականացմանը և սպառնում վերածվել hate speech-ի»,- ասում է Իսկանդարյանն ու հավելում, որ այդ տրամադրությունները կքաղաքականացվեն և նույնիսկ մեղք էլ կլիներ, եթե քաղաքական գործիչները չփորձեն օգտագործել դրանք:
Ինչպե՞ս այդ պրոցեսները կարող են ազդել Ռուսաստանում բնակվող հսկա հայ համայնքի վրա:
Իսկանդարյանն ասում է, որ դրա հետևանքով որոշ՝ շատ քիչ քանակությամբ հայեր կվերադառնան Հայաստան, նույն քանակությամբ հայեր էլ Ռուսաստանից կգնան այլ երկրներ:
«Բայց ասել, որ 1.5 միլիոնանոց համայնքում տեղի կունենա էական փոփոխություն՝ չեմ կարծում»,- ասաց Իսկանդարյանը:






Facebook
Tweet This
Email This Post
