Հրդեհներ Կապանի խոտածածկ տարածքներում. սահմանվել է հերթապահություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 15, 2010 16:50

Դեկտեմբերի 14-ին`ժամը  09.44-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.05-ին: Այրվել են 4 հա խոտածածկ տարածք և կոճղեր: Սահմանվել է հերթապահություն:

Նույն օրը`ժամը 14.35-ին,  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.20-ին, մարվել` 17.20-ին: Այրվել է Մ. Մարգարյանին պատկանող տան բակում պահեստավորված 800 հակ անասնակերը:

Դեկտեմբերի 15-ին` ժամը 01.23-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան   քաղաքի Ձորք թաղամասի հարակից տարածքում: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.35-ին, մարվել` 01.55-ին:  Այրվել է խոտածածկ տարածք և թփեր` 450 քմ մակերեսով:

Դիտվել է 839 անգամ:
Print Friendly

Leave a Reply