Ճապոնիայում մահապատժի են ենթարկել 3 հանցագործի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 28, 2009 13:10

Երեքշաբթի` հուլիսի 28-ին, Ճապոնիայում ի կատար է ածվել 3 հոգու մահվան դատապատիժը, որոնք մեղավոր էին ճանաչվել բազմաթիվ սպանություններ իրականացնելու մեջ:

Մահապատժի ենթարկվածները երեք տղամարդիկ են, որոնցից մեկը ինքնասպանների ինտերնետային կայքում թողնելով միասին կյանքից հեռանալու հաղորդագրություն, արձագանքողներին հրավիրել է իր տուն: Այնուհետ, հարձակվելով ներս մտնողների վրա, խեղդամահ է արել:

Հանցագործներից մյուսը մեղավոր էր ճանաչվել երկու երիտասարդ կանանց բռնաբարության և սպանության մեջ: Նա 2005-ին ծանոթացել է երկու քույրերի հետ, հյուր գնացել նրանց ու բռնաբարելով` սպանել, հափշտակել քույրերի մոտ եղած գումարը և հրկիզել տունը:

Երրորդը Չինաստանի քաղաքացի էր, ով մոտ 10 տարի առաջ սպանել էր իր երեք հայրենակիցների, ևս երեքի հասցրել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:

Ճապոնիայում մահվան դատավճիռը կախաղան է ենթադրում, որի մասին նախապես չի հայտարարվում: Երկրի բնակչության մեծ մասը սատարում է մահվան դատավճռի առկայությունը Ճապոնիայի օրենսդրությամբ նախատեսված պատժամիջոցների ցանկում, թեև իրապաշտպան կազմակերպություններն արդեն երկար տարիներ պայքարում են մահապատժի վերացման համար:

2008 թ. Ճապոնիայում կախաղան է բարձրացել 15 հոգի:

AFP գործակալություն
Լուսանկարը` AFP

Դիտվել է 809 անգամ:
Print Friendly

Leave a Reply