Հույն ցուցարարները անցել են ջարդերի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 15, 2010 16:48

Հունաստանի մայրաքաղաքում զանգվածային նոր անկարգություններ են: Ցուցարարները գրոհել են. Ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել Սինտագմա հրապարակից նրանց ցրելու համար: Բողոքարարները հարձակվել են կառավարության նախկին նախարարներից մեկի վրա. նա վիրավորվել է: Այսօր երկրում հայտարարված է համընդհանուր գործադուլ: Բնակչությունը դեմ է աշխատանքային օրենսգրքի բարեփոխումներին:Փակվել են բանկերը, դատարաններտ, դպրոցները, խմբագրությունները, զանգվածային լրատվական մյուս միջոցները: Հիվանդանոցները հիվանդներին ընդունում են միայն արտակարգ դեպքերում: Աթենքի փոխադրամիջոցները տեղափոխում են միայն բողոքի ակցիայի մասնակիցներին:Օրվա ընթացքում կասեցվել է օդային, ջրային և երկաթուղային հաղորդակցությունը:

Դիտվել է 1341 անգամ:
Print Friendly

Leave a Reply