Ժողովրդական բժշկությունը կենթարկվի միջազգային որակավորման

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 15, 2010 16:24

Առողջապահության համաշխարհային կազմակերպութւունը ռեգլամենտի կենթարկի ժողովրդական բժշկությունը. Կդասակարգվի ժողովրդական բժշկության ողջ համակարգը: Դա վերաբերում է տերմինաբանությանը, ախտորոշմանը և միջամտության միջոցներին: Այս նախաձեռնությունը կօգնի օբյեկտիվ գնահատել այս բժշկության առավելությունները: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական Մարի Փոլ Կինին հայտարարել է. «Մենք չենք հերքում այն փաստը, որ ժողովրդական բժշկությունը լայնորեն տարածված է Խաղաղօվկիանոսյան արևմտյան տարածաշրջանում, Հարավարևելյան Ասիայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում: Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում ևս  կան միտումներ ժողովրդական բժշկության որոշ մեթոդների տարածման  համար: Սակայն մինչ վերջերս չկային դասակարգման, տերմինաբանության համընդհանուր մեթոդներ ժողովրդական բժշկության բնագավառում»:

Սկզբնապես կդասակարգվեն Չինաստանի, Ճապոնիայի և Կորեայի Հանրապետության ժողովրդական բժշկության մեթոդները:

Դիտվել է 1351 անգամ:
Print Friendly

Leave a Reply