ՀԽ-ում մամուլի ասուլիս տեղի կունենա` նվիրված Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 15, 2010 16:20

Դեկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին ՀՀ Հանրային Խորհրդում ( ՙԷրեբունի փլազա՚, 607 սենյակ)  տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում  անդրադարձ է կկատարվի  ՀՀ Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների նախագծին :

ՀԽ Ժողովրդագրական եւ գենդերային հարցերի հանձնաժողովի նախագահ Ելենա Վարդանյանը կներկայացնի նախագծի գենդերային փորձաքննության արդյունքները:

ՀԽ Քաղաքացիական հասարակության կայացման հարցերով հանձնաժողովի՝ Ոչ կառավարական կազմակերպությունների հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Էդգար Հակոբյանը կներկայացնի առաջարկվող փոփոխությունների եւ գործող օրենսգրքի  համեմատականը:

ՀՀ Հանրային խորհրդի տեղեկատվության բաժին

Դիտվել է 938 անգամ:
Print Friendly

Leave a Reply