ԿԸՀ-Ն համամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր գրանցեց Արագած Ախոյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 15, 2010 16:13

Կենտրոնական  ընտրական  հանձնաժողովը դեկտեմբերի 15-ի նիստում համամասնական ընտրակարգով` ՙԲարգավաճ  Հայաստան՚ կուսակցության ընտրական  ցուցակից, Ազգային ժողովի պատգամավոր գրանցեց  Արագած Ախոյանին:

Որոշման հիմքը Սահմանադրական դատարանի անդամ նշանակված Արևիկ Պետրոսյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարած համարելու մասին ԱԺ-ի դեկտեմբերի 10-ի արձանագրությունն է, նաև ԲՀԿ ընտրական ցուցակով գրանցված թեկնածուներ Գուժ Մանուկյանի, Արթուր Թամազյանի, Հայրապետ Հայրապետյանի, Սերգեյ Բագրատյանի ինքնաբացարկի մասին դիմումները:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 934 անգամ:
Print Friendly

Leave a Reply