Վարչապետը ներկա է գտնվել «Ucom» ընկերության գլխավոր գրասենյակի բացմանը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 15, 2010 16:08

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Ucom» ընկերության գլխավոր գրասենյակի բացման արարողությանը։
Գրասենյակի մուտքը երիզող ժապավենը կտրելուց հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի, Ընկերության տնօրեն Հայկ Եսայանի ուղեկցությամբ շրջել է գրասենյակով, ծանոթացել սերվերային դատա կենտրոնի և ընկերության կողմից մատուցվող ծառայություններին։
«Ucom» ընկերությունը «Ericsson» ընկերության հետ համագործակցության շրջանակում կառուցել է գերժամնակակից օպտիկամանրաթելային հենքային ցանց։ Օպտիկամանրաթելային մալուխը հասնելով յուրաքանչյուր սպառողին` հնարավորություն է տալիս բաժանորդին միաժամանակ օգտվելու երեք` ֆիքսված հեռախոսակապի, IP հեռուստատեսության և լայնաշերտ ինտերնետի ծառայություններից։
«Ericsson» ընկերության Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային փոխնախագահ Զորան Լուկովիչը շնորհակալություն է հայտնել վարչապետ Տիգրան Սարգսյանին` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին աջակցելու համար, նշելով, որ առանց այդ օժանդակության հնարավոր չէր լինի Հայաստանում ՏՏ բնագավառի զարգացումը։

Դիտվել է 1333 անգամ:
Print Friendly

Leave a Reply