Ասանջի հրապարակումները բարձրացնում են թուրք վարչապետի վարկանիշը հայրենիքում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 15, 2010 16:02

Դատելով Էրդողանի վճռականությունից` կարելի է ենթադրել, որ նա չի վախենում կոմպրոմատներից և WikiLeaks.-ի նոր հրապարակումներից: Ընդհակառակն` ցանցում հայտնվել են փաստաթղթեր, որոնք թուրք վարչապետին բնութագրում են բավական դրական կողմերով, որոնք անհրաժեշտ են երկրի ընտրազանգվածի համար: Փաստաթղթերից մեկում Էրդողանը ներկայացվում է իբրև պերֆեկցիոնիստ և աշխատամոլ,  դեմոկրատ և ինքնավստահ քաղաքական գործիչ, ով իրականում հոգում է շրջապատի անձանց բարօրությամբ:
Հանրության ուշադրությունը գրավել են WikiLeaks-ի 2 խմբի ծանուցումները: Առաջինը վերաբերում է 2004 թվականից  Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Էրիկ Էդելմանի գրառումներին, համաձայն որոնց` Էրդողանը Շվեյցարիայի բանկերում ունի 8 հաշիվ: Սակայն թուրք վարչապետը հերքում է բոլոր մեղադրանքները :Վերջերս նա հայտարարել է, որ պատրաստ է պաշտոնաթող լինել, եթե այդ տեղեկատվությունը հաստատվի և դատական գործ կհարուցի Էդելմանի դեմ:

Երկրորդ խմբի փաստաթղթերը էլ ավելի կարևոր են, որոնք վերաբերում են ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների և Քուրդիստանի աշխատանքային կուսակցության սերտ համագործակցությանը:Արդեն 3 տասնամյակ է`թուրքերը պայքարում են  անջատողական համարվող այդ կազմակերպության դեմ: Այն բավական ազդեցիկ է Հյուսիսային Իրաքում: Քրդերը Վաշինգտոնի գլխավոր դաշնակիցն էին Սադամ Հուսեյնի իրավակարգի դեմ պայքարում: Վաշինգտոնը սատարում է Իրաքի կենտրոնական կառավարությանը, որը ղեկավարում է ազգությամբ քուրդ` Ջալալ Թալաբանին, իսկ Իրաքի Քրդստանի կառավարությունը ղեկավարում է ևս ազգությամբ քուրդ` Մասուդ Բարզանին: Այնպես որ` Թուրքերի կասկածները անհիմն չեն: Թուրքիայի հարավարևելյան շրջաններում անջատողականներից բազմիցս ամերիկյան զենք է առգրավվել. Հարց է ծագում` ո՞րտեղից: Այժմ WikiLeaks-ի հրապարակումները հաստատում են այդ կասկածները: Փաստաթղթերում առկա են նյութեր, որոնք հաստատում են Թուրքիայի և Ալ Ղաիդայի կապերը:Փորձագետ Ալեքսանդր Սոտնիչենկոն այս փաստերը մշուշոտ է համարում և հաստատում է, որ  թուրքական իշխանությունները ավելի հակված են «Մահմեդական եղբայրներին» և ՀԱՄԱՍ-ին, քան Ալ Ղաիդային : Ի դեպ, հրապարակված փաստաթղթերը լուրջ ուժեղացնում են լարվածությունը Թուրքիայի և ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-իև Իսրայելի միջև:Թուրքիան առավելապես հեռանում է Արևմուտքից: Այժմ Թուրքիան Մերձավոր Արևելքի ամենադինամիկ զարգացող երկիրն է:Նեոօսմանիզմի հայեցակարգը, որը հրապարակել է երկրի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլոին,   նպաստել է, որ Թուրքիան հաշտվի հարևանների հետ և ակտիվորեն ընդլայնի ազդեցությունը մահմեդական ողջ աշխարհի վրա:

Դիտվել է 1193 անգամ:
Print Friendly

Leave a Reply