ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցեց նորակառույց զորանոցների բացմանը
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | December 15, 2010 15:58
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի և բարձրաստիճան այլ սպաների ուղեկցությամբ այսօր այցելել է ՀՀ զինված ուժերի երկու զորամասեր և մասնակցել բանակային շինությունների բացման արարողություններին:
Ծանոթանալով նորակառույց զորանոցների պայմաններին` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ զինծառայողների ծառայության պայմանների բարելավումը շարունակական գործընթաց է, և այսուհետ ևս ամեն ինչ արվելու է, որպեսզի ՀՀ զինված ուժերի բոլոր զորամասերում զինվորներն ունենան հարմարավետ զորանոցներ, ժամանակակից սարքավորումներով հագեցած ճաշարաններ, ուսումնական պարապմունքների համար նախատեսված բարեկարգ լսարաններ, գրադարաններ, մարզասրահներ, ժամանցի կազմակերպման համար անհրաժեշտ սենյակներ:






Facebook
Tweet This
Email This Post
