Անցնող տարին՝ ստատուս քվոյի պահպանմամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 15, 2010 15:06

«Այս քաղաքական տարին սկսվեց հունվարի 12-ին և ավարտվեց դեկտեմբերի 4-ին»,- այսօր լրագրողներին ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետը տարեսկիզբ  նշելով հունվարի 12-ը՝ նկատի ունի Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը, որ հայ-թուրքական արձանագրությունները չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը, իսկ դեկտեմբերի 4-ը՝ Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովը:

Իսկանդարյանն ասաց, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում որևէ փոփոխություն չի եղել. «բոլոր ջանքերն ուղղված էին ստատուս-քվոյի պահպանմանը, ինչին դեմ չեն եղել Մինսկի խմբի համանախագահները»:

Քաղաքագետի կարծիքով՝ նախորդ 1.5 տարին անցել է հայ-թուրքական հարբերությունների նշանի տակ, որի հետո մեծ հույսերն էին կապում արտաքին խաղորդները՝ ԱՄՆ-ը, Եվրոպան և ՌԴ-ն:

Դիտվել է 1174 անգամ:
Print Friendly

Leave a Reply