Տիգրան Կույումջյան .«Մշակութային արժեքների ոչնչացումը նշանակում է այն ստեղծողի մասին հիշողության ոչնչացում»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 15, 2010 15:03

«Մշակութային արժեքների մինչ օրս շարունակվող ոչնչացումը Հայոց ցեղասպանության շարունակությունն է». ասաց  Կալիֆորնիայի պետական համալսարանի հայագիտության բաժնի նախկին ղեկավար Տիգրան Կույումջյանը «Ցեղասպանության հանցագործությունը. կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» թեմայով գիտաժողովին իր զեկույցում:

Նա նշում է, որ թուրքերը հայերի հայրենիքը զրկել են հայկական անուններից, հիմա էլ հայերին ու հայկական հետքերը դուրս են մղում նաև պատմության դասագրքերից:

Կույումջյանը նշում է, որ Աղթամարի սուրբ խաչ եկեղեցու վերականգնումը  քարոզչություն է ուղղված միջազգային հանրությանը, որ Թուրքիան հարգում է ազգային փոքրամասնություններին ու նրանց ժառանգությունը:

Կույումջյանն ասում է, որ մշակութային արժեքների ոչնչացումը նշանակում է այն ստեղծողի մասին հիշողության ոչնչացում:

Մասնագետը նշում է, որ հայերը ներկայիս Թուրքիայում են թողել նաև իրենց նյութական ունեցվածքը, որը փորձագետները 100 մլրդ դոլարից ավել են գնահատում: Թուրքական իշխանությունները, սակայն, ինչպես նշում է Կույումջյանը, ոչ միայն ժամանակին օրենքներ են հաստատել այդ ամենը յուրացնելու համար, այլև ոչնչացրել են արխիվային փաստաթղթերը, որոնք վկայում են հայերի` կոնկրետ վայրերում ծնվելու և ապրելու մասին:

Դիտվել է 2552 անգամ:
Print Friendly

Leave a Reply