Մեռյալ ծովի շրջանում հյուրանոցները ամբողջովին կհայտնվեն ջրի տակ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 15, 2010 14:41

2017 թվականին Մեռյալ ծովի շրջանում հյուրանոցները  ամբողջովին կհայտնվեն ջրի տակ: Հեղեղման պատճառը Israel Chemicals Ltd կորպորացիայի գործունեությունն է: Այս ընկերության գոլորշիացման ավազաններում աղի քանակությունը արագորեն աճում է, ինչն իր հերթին հանգեցնում է ջրի մակարդակի բարձրացմանը: Մինչ օրս ընկերությունը հիմնախնդիրը փորձել է կարգավորել խրամների և կեղտաջրերի առուների  փորմամբ: .  Իսրայելի կառավարությունը ջանում է կասեցնել համաշխարհայիին հայտնի առողջարանի վախճանը, սակայն  այդ նպատակի համար անհրաժեշտ են ներդրումներ:2008 թվականին կառավարությունում հաստատված հատուկ հանձնաժողովը առաջարկել է 3 հնարավոր տարբերակներ`աղերի հանվածք, հյուրանոցների շուրջ ահռելի ծովածոցի կառուցում, գործող հյուրանոցների քանդում և ավելի բարձրադիր վայրերում նորերի կառուցում: Կառավարությունը հակված է երրորդ տարբերակին, որի համար նախատեսված է մոտավորապես 2 միլիարդ շեկել:Վերջնական որոշում դեռ չի ընդունվել կառավարության և Israel Chemicals Ltd կորպորացիայի միջև առկա ֆինանսական խորը տարաձայնությունների պատճառով: Կառավարությունը հաստատում է, որ այս կորպորացիան թաքցնում է իր շահույթները, և այն արտերկիր է դուրս բերում, ինչպես նաև պահանջում է , որ շահույթի մի մասը  կորպորացիան  օգտագործի այդ խնդրի կարգավորման համար:Միաժամանակ` կառավարությունը բարձրացնում է Israel Chemicals Ltd. ապրանքների վրա դրված տուրքերը: Կորպորացիան բնականաբար հակադրվում է, և այդ պայքարի վերջը դեռ չի երևում…

Դիտվել է 1478 անգամ:
Print Friendly

Leave a Reply