Սենեգալը Թեհրանից հետ է կանչում իր դեսպանին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 15, 2010 14:05

Իրանը շարունակում է կորցնել իր դիրքերը Աֆրիկայում: Մայրաքաղաք Դաքարից ծանուցումներ են տարածվել Թեհրանից իրենց դեսպանի հետկանչի մասին: Ավելի վաղ` Գամբիան էր հայտարարել Թեհրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին: Աֆրիկյան պետությունների հետ Իրանի ճգնաժամը  ծագել է , երբ  այս տարի հոկտեմբերին Նիգերիայում  բռնազավթեցին Իրանի ծովային ճանապարհով առաքված զենքը, որը փորձագետների կարծիքով`  նախատեսված էր Նիգերիայի ընդդիմության համար: Աֆրիկայի երկրներում առկա է այն մտայնությունը, որ իրանցիները զենքի գաղտնի մատակարարմամբ ապակայունացնում են աֆրիկյան երկրների գործող իրավակարգերը: Երեքշաբթի, երբ Սենեգալը որոշում ընդունեց Իրանից դեսպանի հետկանչի վերաբերյալ, Դաքարում էր գտնվում  Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության` արդեն պաշտոնաթող ղեկավար Մանուչեհր Մոթաքին: Սենեգալի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ խնդրի շուրջ Մոթաքիի բացատրությունները բավարար չեն:

Դիտվել է 899 անգամ:
Print Friendly

Leave a Reply