Սաուդյան Արաբիայում իրավահաջորդի խնդիրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 15, 2010 13:57

86-ամյա սաուդցի թագավոր Աբդալլայի ձգձգվող հիվանդությունը բուռն շահարկումներ է առաջացրել հանրության շրջանում, թե ով պետք է  իրապես կառավարի Սաուդյան Արաբիան: Իրանական PressTV-ի փոխանցմամբ` Իրանի Պարսից ծոցի երկրների քաղաքական հետազոտությունների տնօրեն Ալի Էլ Ահմեդը համոզված է, որ Սաուդյան Արաբիայի իրական կառավարիչ կլինի երկրի ներքին գործերի նախարար արքայազն Նաիֆ Բին Աբդուլ Ազիզի որդին` Մուհամմեդ Բին Նաիֆը:

Էլ Ահմեդը ասում է.«Նրա իրավասության տակ են երկրի անվտանգության ուժերը: Նրա ազդեցությունը տարածվում է երկրի նոր ոլորտներ: Ամենագլխավորը` նա վերահսկում է սեփական հորը` արքայազն Նաիֆին»:
Աբդալա թագավորի հիվանդության ժամանակ ռեգենտ է նշանակվել եղբայրը` արքայազն Սուլթան Բին Աբդուլ Ազիզը: Նա ևս ծեր է և հիվանդ է ուռուցքով:Հետևաբար նա չի մասնակցում երկրի կառավարմանը

Դիտվել է 968 անգամ:
Print Friendly

Leave a Reply