Երեւանի քաղաքապետի ամենահավանական թեկնածուն Կարեն Կարապետյանն է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 15, 2010 13:42
Դեկտեմբերի 17-ին Երեւանի ավագանին նիստ է գումարելու եւ ընտրելու է Երեւանի նոր քաղաքապետին: NEWS.am-ի հավաստի աղբյուրներով, Երեւանի քաղաքապետ է ընտրվելու «Հայռուսգազարդ» ընկերության վարչության նախագահ Կարեն Կարապետյանը: Ավելի վաղ շրջանառվում էր եւս երկու թեկնածուի անուն՝ փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ավագանում ՀՀԿ խմբակցության ղեկավար Դերենիկ Դումանյանի, սակայն որոշում է կայացվել, որ քաղաքապետ կընտրվի Կարեն Կարապետյանը:
Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, երբ հայտնի էր դարձել, որ նա ծեծի է ենթարկել նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին:






Facebook
Tweet This
Email This Post
