Բրիտանական The Daily Telegraph հրատարակությունը Կաբաևի գործոնը հակամարտության առիթ է համարում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 15, 2010 13:08
Vogue ռուսական հրատարակության նոր խմբագիր Վիկտորյա Դավիդովան ամսագրի շապկի վրա տեղադրել է 27-ամյա մարմնամարզուհի Ալինա Կաբաևայի դիմանկարը: Այդ հանգամանքը զարմացրել է բրիտանական The Daily Telegraph թերթին: Վերջին հրատարակությունը Կաբաևայի անունը կապում է ոչ թե այս կնոջ օլիմպիական գործունեության , կամ Պետական դումայի աշխատանքների, այլ գաղտնի շշուկների հետ, համաձայն որոնց `վարչապետ Պուտինը գաղտնի սիրավեպ ունի նրա հետ:
Տաբլոիդը կասկած է հայտնել, որ Դավիդովայի որոշումը` Կաբաևայիի լուսանկարը ամսագրի շապկի վրա տեղադրելը, կվրդովեցնի ՌԴ վարչապետին, ով արդեն հարկադրված էր հերքելու շշուկներն այն մասին, թե ինքը բաժանվել է կնոջից և ամուսնացել Կաբաևայի հետ: Թերթի խորագրում Կաբաևան կոչվել է Պուտինի«սիրուհի», ի դեպ, հրատարակությունը օգտագործում է “mistress” անգլերեն բառը` չակերտներում, ընդգծելով, որ այդ շշուկները միայն շշուկներ են:






Facebook
Tweet This
Email This Post
