Կոսովոյի ղեկավարները մասնակից են մարդկային օրգանների և թմրանյութերի առևտրին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 15, 2010 12:44

Կոսովոյի ինքնավար մարզում և Մեթոխիայում, որոնք ինքնակամորեն  տարանջատվել են Սերբիայից, ալբանացի գրոհայինները զբաղվել են մարդկային օրգանների և թմրանյութերի առևտրով:Այդ մասին հինգշաբթի տեղեկացրել է Եվրոպայի խորհրդի հատուկ զեկուցող Դիք Մարտին: 2 տարիների հետազոտությունների վերջնարդյունքում` նա պատրաստել է 27 էջանոց հաշվետվություն, որը կներկայացվի Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի իրավաբանական և մարդու իրավունքի հարցերով հանձնաժողովի նիստին:Հաշվետվության համաձայն` հանցագործությանը մասնակից են տեղի ղեկավարները, ովքեր ջանում են բարելավել հարաբերությունները  Ռուսաստանի հետ: Այդ առևտրում առանցքային դեր ունեն «Կոսովոյի ազատագրման բանակ» ահաբեկչական կազմակերպության բժշկական ծառայության պետ Շարիպ Մուջան`Կոսովոյի նախագահի  և վարչապետի քաղաքական հարցերով խորհրդականը, և  հենց ինքը`վարչապետ Հաշիմ Թաչին, ում անունը 27 էջանոց հաշվետվությունում մատնանշվում է 27 անգամ: «Մենք հայտնաբերել ենք բազմաթիվ ցուցմունքներ, որ Մուջան միջազգային ցանցի գլխավոր դեմք է, այս ցանցի մասնակիցները մարդկանց հետ համաձայնության են եկել ապօրինի վիրահատական միջամտությունների շուրջ»,- ասվում է հաշվետվության մեջ:

Դիտվել է 1006 անգամ:
Print Friendly

Leave a Reply