Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորում» ակնհայտ առանձնանում է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | December 15, 2010 12:44
Դոնեցկի «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի կայքի այցելուներին ակումբը առաջարկել է ընտրել 2010-ի իրենց թիմի լավագույն լեգեոնականին: Քվեարկությանը մասնակցել է 7436 մարզասեր: Հարցման մասնակիցների 40,84 տոկոսը` 3037 մարդ, լավագույն լեգեոնական է ճանաչել Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանին: Նա շրջանցել է 12 այլ օտարերկրացիների:Մխիթարյանին հաջորդած խորվաթ Դարիո Սռնան ստացել է ձայների 22,96 տոկոսը` 1707 ձայն:






Facebook
Tweet This
Email This Post
