Հայ շախմատիստուհիների բախտը Թուրքիայում չբերեց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 15, 2010 12:20

Թուրքիայի Խաթայ քաղաքում ընթացող  շախմատի աշխարհի կանանց առաջնությունում հայուհիների բախտը չբերեց: Ֆրանսիայի դրոշի ներքո հանդես եկող Էլմիրա Սկրիպչենկոն-Աղաբաբյանը քառորդ եզրափակչում, 0,5:1,5 հաշվով զիջելով չինուհի Չժան Սյուին, դուրս մնաց պայքարից: Մինչև այդ անհաջողության էին մատնվել Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: Առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 25-ին:

Դիտվել է 896 անգամ:
Print Friendly

Leave a Reply