Խոշոր ավտովթար Հնդկաստանի հարավ- արևմուտքում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 15, 2010 11:49
Հնդկաստանի հարավարևմտյան Կարնատակա նահանգում ավտովթարից զոհվել է 28 մարդ: Ոստիկանության ծանուցմամբ` Մայսուր քաղաքի մոտակայքում ավտոբուսը, որը հյուրերին տուն էր վերադարձնում, շրջադարձի ժամանակ դուրս է եկել ճանապարհից և ընկել լիճը: Զոհվել են 24 կին և 3 երեխա: Ողբերգությունը տեղի է ունեցել երեքշաբթի ուշ գիշերով:Ոստիկանությունը չի բացառում, որ վթարի պատճառ կարող էր լինել վարորդի կողմից արագության գերազանցումը: Բացի այդ` ճանապարհի այդ հատվածը վատթար վիճակում է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` ավտովթարների հաճախականությամբ` Հնդկաստանը աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը: Յուրաքանչյուր տարիայս երկրում զոհվում է 100 հազար մարդ, իսկ 400 հազարը ստանում են վնասվածքներ: Այս երկրում երթևեկում են հնացած ավտոմեքենաները:






Facebook
Tweet This
Email This Post
