Ավստրալիայում սուզվել է ապօրինի ներգաղթողներ տեղափոխող նավը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 15, 2010 11:27

Ավստրալիայի ափերին սուզվել է ապօրինի ներգաղթողների նավը, որում եղել է 70 մարդ: Տեղի ԶԼՄ-ների տեղեկատվությամբ` կան զոհեր, որոնց ճշգրիտ թիվը դեռևս հայտնի չէ: Ականատեսները վկայում են, որ նավը շրջվել է, երբ բախվել է Ծննդյան կղզու ժայռերին: Գաղթողների քաղաքացիությունը հայտնի չէ: Հայտնի է, որ նրանք ուղևորվում էին կղզի, ուր գտնվում է գաղթականների կենտրոնը: Նրանք նպատակ ունեին հետագայում ապաստան գտնել Ավստրալիայում: Այդ մասին տեղեկացնում է ԻՏԱՌ_ՏԱՍՍ-ը:

Դիտվել է 923 անգամ:
Print Friendly

Leave a Reply