Ջարդից հետո Իտալիան ուշքի է գալիս
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 15, 2010 11:16
Իտալիան ուշքի է գալիս զանգվածային անկարգություններից հետո: Բողոքի ակցիաներ են ընթացել Հռոմում, Պալերմոյում, Բարիում և Թուրինում: Իտալիայի մայրաքաղաքի փողոցներ է դուրս եկել 100 հազար մարդ`հիմնականում ուսանողներ և արհմիության աշխատողներ: Զինված լինելով մահակներով, պայթուցիչներով և ծխագլանիկներով` նրանք ավերել են իրենց ճանապարհին պատահածը: Ոստիկանները նախատեսված փակել են փողոցները: Սակայն ծեծկռտոցներից խուսափել չի հաջողվել:Կան վիրավորներ: Երկուստեք կան հարյուրավոր տուժածներ: Ամբոխը ջանացել է ներխուժել խորհրդարանի շենք: Այդ ժամանակ ընթանում էր վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի վստահելու-չվստահելու քվեարկությունը: Ցուցարարները պահանջել են կառավարության անհապաղ պաշտոնաթողություն: Սակայն վարչապետը դիմհարել է. քվեարկությունը անցել է նյարդային իրավիճակում: Վարչապետը հաղթել է ձայների նվազագույն առավելությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
