Դեկտեմբերի 18-ին տեղի կունենա «Ձմեռ պապ 2011» ամանորյա ցուցահանդեսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 15, 2010 10:32

Դեկտեմբերի 18-ին  ժամը 11-ից մինչև 19:00-ն  «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում  տեղի կունենա «Ձմեռ պապ 2011»  միջազգային ցուցահանդես` նվիրված ամանորյա տոներին:

Ցուցահանդեսին մասնակցում են Հայաստանում հայտնի հագուստի և զարդերի մոդելավորողներ, արվեստի գործիչներ, առողջության և գեղեցկության կենտրոններ, կոսմետոլոգիական կլինիկաներ և այլն:

Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվի դիզայներական հագուստի ցուցադրություն, համերգ, թեյերի համտեսում, ինչպես նաև իրերի խաղարկություն:

Ցուցահանդեսի մուտքն ազատ է:

Դիտվել է 948 անգամ:
Print Friendly

Leave a Reply