Իլինգում ճանաչել են Հայոց ցեղասպանությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 15, 2010 10:16

Երեկ երեկոյան Լոնդոնի հայաշատ բնակչություն ունեցող Իլինգի  համայնքապետարանը  ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Բանաձևը քվեարկության էին  դրել քաղաքապետարանում մեծամասնություն կազմող աշխատավորական կուսակցության անդամները, որոնց թվում է նաև հայազգի Արա Իսքենդերեանը, ով կարևոր դերակատարություն է ունեցել այս հարցի մեջ:

Այս որոշմամբ ճշտվել է նաև թե ինչ գրություն պիտի զետեղվի Հայաստանից տարված և Իլինգ թաղամասի հրապարակներից մեկում տնկված Ծիրանի հուշածառի տակ:

2009-ի ապրիլին քաղաքապետարանի թուրքամետ պաշտոնյաները վերջին վայրկյանին արգելել էին Ցեղասպանությանը վերաբերող գրության զետեղումը հուշածառի տակ: Գրության մեջ հստակորեն  նշված է Ցեղասպանություն բառը: Այս մասին հաղորդում է Լոնդոնի Հայ դատի հանձնախումբը:

Դիտվել է 1910 անգամ:
Print Friendly

Leave a Reply