Wikileaks-ի հիմնադրին ազատ արձակեցին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 15, 2010 8:20
Լոնդոնի դատարանը որոշեց ազատ արձակել Wikileaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին։ Այս մասին հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները։ Ասանժն ազատ է արձակվել 240 հազար ֆունտ գրավի դիմաց։ Նրա գործի հերթական դատալսումը նշանակվել է 2011թ. հունվարի 11-ին։
Նշենք, որ անցած շաբաթ լոնդոնյան դատարանը հրաժարվել էր գրավի դիմաց ազատ արձակել Ասանժին։
Հիշեցնենք, Ավստրալիայի 39-ամյա քաղաքացի Ջուլիան Ասանժին Շվեդիայի իշխանությունները մեղադրում են բռնաբարության և սեռական ոտնձգությունների համար։ Կասկածյալն իր հերթին հերքում է բոլոր մեղադրանքները՝դրանք անվանելով հատուկ ծառայությունների «կեղտոտ քարոզարշավ», որը նպատակ ունի վարկաբեկել իրեն՝ Wikileaks կայքի գործունեության առնչությամբ։






Facebook
Tweet This
Email This Post
