Հանդիպել են 2 քույր քաղաքների` Երևանի և Մոնրեալի ղեկավարները

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 27, 2009 19:33

Երևանի քաղքաքապետ Գագիկ Բեգլարյանը հուլիսի 22-24-ը այցելել է կանադական Մոնրեալ քաղաք, որը 2001-ից Երևանի քույր քաղաքն է:

Բեգլարյանը հանդիպել է Մոնրեալի քաղաքապետ Ջերալդ Թրամբլեի եւ Քվեբեկ նահանգի մունիցիպալ հարցերի եւ տարածքային կառավարման նախարար Լորան Լեսառի հետ:

Քաղաքապետերը քննարկվել են Երևանի եւ Մոնրեալի համագործակցության ակտիվացման հեռանկարները, աղբի վերամշակման, ձնահեռացման ոլորտներում Մոնրեալի հարուստ փորձը Երևանում ներդնելու հնարավորությունը:

Քաղաքապետ Բեգլարյանն այցելել է նաև Մոնրեալի «ՍենՄիշել» բնապահպանական համալիր, որը մասնագիտանում է աղբի վերամշակման բնագավառում, հանդիպել է ձնահեռացման ոլորտում մասնագիտացող ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Բեգլարյանը խոսել է նաև Երևանում Մոնրեալի կամ Քվեբեկի «տուն» հիմնելու հնարավորության մասին` որպես Հայաստանում ֆրանկոֆոնիայի և երկկողմ մշակութային եւ առևտրատնտեսական կապերի խրախուսման կենտրոն:

Մոնրեալի քաղաքապետարանը

Մոնրեալի քաղաքապետարանը

Մոնրեալն աշխարհում մեծությամբ 2-րդ ֆրանսախոս քաղաքն է Փարիզից հետո. այն ունի 3.635,571 բնակիչ` ըստ 2006-ի մարդահամարի տվյալների, նրանց 70,5 տոկոսը խոսում է ֆրանսերեն: Այն Կանադայի տնտեսապես զարգացած քաղաքներից է, Քվեբեկ նահանգի  ինդուստրիալ և ֆինանսական խոշոր կենտրոնն  է:

Երևանի քաղաքապետն առանձին հանդիպում է ունեցել Մոնրեալի քաղաքային խորհրդի հայազգի պատգամավորներ Նուշիկ էլոյանի, Մերի Դերոսի եւ Հասմիկ Բելելիի հետ, այցելել է Մոնրեալում գտնվող հայկական հաստատություններ, ելույթներ ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների առջև:

Դիտվել է 1461 անգամ:
Print Friendly

Leave a Reply