Կրասնոդար. Դանակի 12 հարված` հայ պատանուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | December 14, 2010 17:44
ՌԴ Կրասնոդար քաղաքի կենտրոնում դեկտեմբերի 13-ի երեկոյան հարձակում է իրականացվել հայազգի ՌԴ քաղաքացու վրա: Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվության համաձայն, դեպքը տեղի է ունեցել, երբ պատանին, ում անունը չի հրապարակվում, զբոսնելիս է եղել իր ռուս ընկերների հետ: Թերթը հղում անելով տեղի հայկական համայնքի իր աղբյուրներին, գրում է, թե 20 հոգուց բաղկացած մի խումբ մոտեցել է պատանուն, առանձնացրել նրան ռուս ընկերներից, այնուհետ դաժան ծեծի ենթարկել: Ծեծի ընթացքում գործադրվել է սառը զենք:
Տուժածին տեղափոխել են տեղի շտաբ օգնության հիվանադանոց, որտեղ վերջինիս մարմնի վրա հայտնաբերվել է դանակի 12 հարված: Տեղեկատվության համաձայն, պատանին այժմ գտնվում է վերակենդանացման բաժնում, իսկ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:






Facebook
Tweet This
Email This Post
