Վախճանվեց Ֆլամենկո ժանրի նշանավոր երգիչը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 14, 2010 17:11
67 տարեկանում վախճանվեց ֆլամենկո երգի փայլուն կատարող` գնչուական ծագում ունեցող Էնրիկե Մորենտեն` հետվիրահատական բարդություններից: Մորենտեն ծնվել և մեծացել է Գրանադայի գնչուական Ալբայսին թաղամասում: Նա ֆլամենկո ժանրի միակ և եզակի կատարողն էր, ում հաջողվեց ժամանակակից նոտաներ ներմուծել այս ժանրում` չզրկելով այն իսկությունից: 1995 թվականին Մորենտեին ճանաչում
բերեց «Գնչուական ռոմանսերո» երգը, տեքստը` ֆեդերիկո Գարսիա Լորկայի: Երկրում նրան հորջորջեցին«Երգի Պիկասսո» մականվամբ: Ի դեպ, նրա դուստրը ևս`30-ամյա Էստրելյա Մորենտեն Ֆլամենկո ժանրի փառահեղ կատարող է :






Facebook
Tweet This
Email This Post
